‘Բողոքի ակցիա` ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի (ֆոտոշարք)’

799

Այսօր Աբովյան փողոցում տեղի ունեցավ բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) շենքի: «ԱՕԿՍ-ը մեր պատմության մասն է: Հիմա ադրբեջանցիները հայտարարում են, որ մենք քոչվոր ցեղ ենք, իսկ մենք շարունակաբար քանդում ենք մեր պատմական շենքերը, մի քանի տարի հետո ադրբեջանցիները կասեն, որ մենք չենք կառուցել այդ դրանք, այդ պատճառով մեր սիրտը չի ցավում, երբ ավիրում ենք դրանք»,- այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մեր Քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը:

Նա հայտնեց, որ իրենք արդեն նամակ են հղել մշակույթի նախարարությանը պահանջելով, որ նրանք գործողություններ ձեռնարկեն այդ խախտումների դեմ և պաշտպանեն պատմական հուշարձանը: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պուշկին փողոցի թիվ 14 հասցեում Լոկալ Դիվելոփըրզ ՍՊԸ-ն կառուցում է հյուրանոցային համալիր Երևանի քաղաքապետի թույլտվությամբ: Քաղաքաշինական պետական տեսչության կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ նախագծի մշակման և համաձայնեցման գործընթացում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ապահովված չէ հարևանությամբ գտնվող՝ Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 շենքից նորմատիվային հեռավորությունը, ինչը Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերի խախտում է: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ կսպասեն ևս մեկ շաբաթ, հակառակ դեպքում իրենք արդեն քայլեր կձեռնարկեն օրենքի թուլատրցած սահմաններում:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի վրա կրակելու մեջ կասկածվողը՝ էպոսագետի հարևանն է’
Հաջորդ հոդվածը‘Օլիվեր Բիրհոֆ. Վստահ եմ, որ գերմանական թիմերից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կհասնի’