‘Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հենրիկ Մխիթարյանի’

1640

Facebook սոցցանցում ստեղծվել է նախաձեռնություն` «Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հենրիկ Մխիթարյանի»: Ակցիան տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 13-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց: Ֆեյսբուքյան խմբում մասնավորապես նշվում է.

«Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի: Այս հրեշի անկուշտ ախորժակի պատճառով մեր փայլուն կիսապաշտպանը չի կարողանում տեղափոխվել եվրոպական լավագույն ակումբներից մեկը՝ Լիվերպուլ: Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ:
Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը:
Օգնենք Հենրիխին` միասին ազատվել մեր ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից՝ Նեմեցը պետք է հեռանա»:
 

Նախորդ հոդվածը‘Մրցաշրջանի 30 լավագույն գոլերը. TV Golo’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ.Նելսոն Մանդելայի սիրտը կանգ է առել’