‘Բողոքի ակցիա Շիրակի մարզում` ընդդեմ կաթի գնանկման’

1583

‘

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մոտ 7 համայնքի բնակիչներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են կազամակերպել: Պատճառն այն է, որ կաթ մթերող մի քանի ընկերություններ հայտարարել են գնանկման մասին: Նախկին 170 դրամի փոխարեն 150 դրամ` 1 լիտր կաթի համար: Սա առաջացրել է գյուղացիների զայրույթը: Մի քանի գյուղի բնակիչներ հավաքվել են Բերդաշենում ու նշել, որ հրաժարվել են կաթ մթերող ընկերություններին առաջարկվող գնով իրենց արտադրանքը վաճառել: Հայտնում է Ցայգ հեռուստաընկերությունը:

‘

Նախորդ հոդվածը‘Կոմունիստները հերթական մայիսմեկյան շքերթը անցկացրեցին’
Հաջորդ հոդվածը‘Izvestia. «Սպարտակը» Օզբիլիսին ու Մովսիսյանին տրանսֆերի կհանի’