‘Բողոքի ակցիա ՌԴ դեսպանության մոտ. «Անիծվի էն սհաթը» (լուսանկարներ)’

1089

Մի քանի քաղաքացիներ` «Հայազն» միության նախաձեռնությամբ այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՌԴ դեսպանության մոտ՝ ի պաշտպանություն հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի, որը մեղադրվում է 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ: 

Ակցիայի մասնակիցները դեսպանության մոտ գտնվող գովազդային վահանակի վրա ծաղկավոր խալաթ են տեղադրել: Հիշեցնենք, որ Հարությունյանը դատարան էր տեղափոխվել՝ կանացի ծաղկավոր խալաթը հագին: Այս փաստը լուսաբանվել է ռուսաստանյան պետական հեռուստաալիքով, իսկ մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ շեշտում են վթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանի ազգությունը: Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետի ԺՊ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ «երթեւեկության կանոնները խախտած օտարերկրյա վարորդները պետք է արտաքսվեն երկրից»:

Նախորդ հոդվածը‘Շիրակ-Պարտիզան (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Բջջային համարների տեղափոխելիության համակարգը կգործի 2014 թ. սկզբից’