‘Բողոքի ակցիա տոմսերի գների թանկացման դեմ. «Լիվերպուլ»-ի մոտ 10 հազար երկրպագու լքել է մարզադաշտը’

1166

 

«Լիվերպուլ»-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Սանդերլենդ»-ի հետ խաղում, հայտնում է The Guardian-ը:

Հաղորդվում է, որ մերսիսայդցիների ավելի քան 10 հազար երկրպագու լքել է «Էնֆիլդ» մարզադաշտը խաղի 77-րդ րոպեին: Այս կերպ երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել տոմսերի գների թանկացման դեմ:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի ղեկավարությունը հաջորդ մրցաշրջանից սկսած տոմսերի արժեքը թանկացնելու է՝ 59 ֆունտից (78 եվրո) մինչև 77 ֆունտ (101 եվրո): Այդ իսկ պատճառով ընտրվել է հենց 77-րդ րոպեն:

Նշենք՝ խաղի 77-րդ րոպեին «Լիվերպուլ»-ը առջևում էր 2-0 հաշվով, սակայն բաց թողեց հաղթանակը՝ հանդիպման վերջնամասում 2 գոլ բաց թողնելով:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն վստահ է, որ գլխավորելու է «Յունայթեդ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Daily Mail. «Սիթիում» Գվարդիոլայի առաջին գործը կլինի Նեյմարին ձեռք բերելը’