‘Բողոքի ցույց՝ ընդդեմ մայրության նպաստի վերաբերյալ օրինագծի’

1161

Վաղը`ժամը 12:30-ին, կառավարության շենքի առջեւ տեղի կունենա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի դեմ ակցիա: Ակցիայի մասնակիցների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափսը, ինչը կբերի անդառնալի հետևանքների, ինչպիսիք են ծնելիության կրճատումը և արդեն իսկ սակավաթիվ միջին խավի արտագաղթը: Աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց: Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ: 

Հաշվի առնելով նախագծի բոլոր բացասական կողմերը՝ մենք պահանջում ենք՝

-պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում: Վերջապես, աշխատող կանայք սոցիալական հարկեր են վճարում: 

-գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի մասնագետները’
Հաջորդ հոդվածը‘Բժշկականի ռեկտորին ցանկացել են պայթեցնե՞լ. Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ’