‘Բողոքի ցույցեր՝ Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում ‘

659

Հունիսի 17-ին Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, տասնյակ հազարավոր մարդիկ փակել են փողոցները Սան-Պաուլուում, Ռիո-դե-Ժանեյրոյում, Բրազիլիայում և այլ քաղաքներում՝ բողոքելով ընդդեմ աղքատության, կոռուպցիայի և ոստիկանության կամայականությունների: Ակցիաները հիմնականում կազմակերպվել են սոցիալական ցանցերի միջոցով: Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռիո-դե-Ժանեյրոյում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար, Սան-Պաուլուում՝ 65 հազարից ավելի: Մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները շրջապատել են Ազգային կոնգրեսի շենքը և բարձրացել շենքի տանիք:

Հակակառավարական ցույցերը Բրազիլիայում շարունակվում են արդեն երկու շաբաթ: Դրանք սկսվել են Սան-Պաուլուում՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձերը բարձրացվել են: Այդ ցույցերը դաժանաբար ցրվելուց հետո բողոքի ակցիաներին միացել էին նաև մյուս քաղաքները:

Բողոքի առիթներից մեկն էլ Բրազիլիայում Կոնֆեդերացիայի գավաթի անցկացումն էր. ցուցարարները պահանջում են, որպեսզի պետությունը բյուջետային միջոցները ծախսի ոչ թե սպորտային միջոցառումների վրա, այլ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանի արձագանքը՝ երեք նախագահների հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Որտեղ են հանգստանալու Արդարադատության նախարարն ու տեղակալները ‘