‘
Կիրակի օրը Քիշնևում միաժամանակ երկու զանգվածային ընդդիմադիր ցույցեր են տեղի ունեցել:
Մոլդովայի ՆԳՆ-ի տվյալներով՝ աջակողմյան կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցել է ավելի քան հինգ հազար մարդ, ձախակողմյան քաղաքական ուժերի բողոքի ակցիային մոտավորապես նույնքան մարդ է մասնակցել:
Աջակողմյանները պահանջել են երկրի վարչապետ Պավել Ֆիլիպի հրաժարականը, հարկային համաներման մասին օրենքի չեղարկում և ընդդիմության քաղաքական հետապնդման դադարեցում:
Ձախերի կողմնակիցները աջակողմյաններին մեղադրել են, որ նրանք վարկաբեկում են ԵՄ-ին ինտեգրվելու կուրսը: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դատապարտել է եվրոպամետ ընդդիմության գործողությունները և բռնությունների սաստկացման վերաբերյալ մտավախություն է հայտնել:
«Մեր համբերության բաժակը լցվել է, արդարություն ենք պահանջում, ուզում ենք լավ ապրել այստեղ, ապահովված լինել աշխատատեղերով: Մենք ուզում ենք նույնքան լավ ապրել, ինչպես Եվրոպայում են մարդիկ ապրում: Մենք չենք ուզում հեռանալ Եվրոպա, ուզում ենք ապրել և աշխատել այստեղ»,- ասել է ցուցարարներից մի կին:
Այսօր Մոլդովան նշում է Անկախության օրը: Նախորդ օրը հարյուրի չափ աջակողմյան ցուցարարներ վրաններ են տեղադրել Քիշնևի կենտրոնական հրապարակում: Առավոտյան ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:
Փոխանցում է euronews-ը:
‘