‘Բողոքի ցույց Երևանի քաղաքապետարանի առջև’

1734

Ապրիլի 19-ին, ժամը 15-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց է տեղի ունենալու: Նախաձեռնության «Ֆեյսբուքյան» խմբում նշվում է.

«Երևան քաղաքի անճոռնիացման և քաղաքացիների անխնա թալանի արդյունքում միլիոններ կուտակած Հանրապետական կուսակցությունը և նրա կամակատար Տարոն Մարգարյանը ոչ միայն իրավունք չունեն հայտնվելու Երևանի ավագանիում, այլ նաև անհապաղ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն տարիներ շարունակ մայրաքաղաքում ծավալած հանցավոր գործունեության համար:
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները հանցագործ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև քաղաքացիներից գողացվածը վերադարձնելու պահանջով քաղաքապետարանի դիմաց կազմակերպում են բողոքի ցույց»:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Գասպարյան. Լավ է, որ ինձ «զորավար» է անվանում’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը իտալական «Գաձետա դելլա Սպորտին»’