‘Բողոքի ցույց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. Քրոնիկոն (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’

1580

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր քննարկում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ինչի կապակցությամբ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 10-30-ից՝ քննարկմանը զուգահեռ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր անցկացնում:

Քաղաքացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ներկայացուցիչներից բաղկացած 10 հոգանոց խումբը ևս մասնակցի նիստին, սակայն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա:

Արդյունքում քաղաքացիները մոտ 20 րոպե փակ պահեցին Սարյան փողոցը, իսկ ՀԾԿՀ-ն՝ ուշադրություն չդարձնելով նիստին մասնակցող Քառյակի պատգամավորիների փաստարկներին այն մասին, որ թանկացումը անհիմն է, միաձայն որոշեց, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա մոտավորապես 4 դրամով (ցերեկային սակագինը բնակչության համար կավելանա 1 Կվտ/ժ դիմաց մինչև 41,85 դրամ` ներկայումս գործող 38 դրամի փոխարեն (աճ 10,1%-ով), իսկ գիշերային սակագինը կավելանա մինչև 31,85 դրամ` ներկայումս գործող 28 դրամի փոխարեն (աճ 13,7%-ով):      

Հավելենք նաև, որ ոստիկանությունը այսօր հստակ հրաման ուներ ոչ մեկին բերման չենթարկել: Այդ իսկ պատճառով, իրավապահ մարմինները այսօր սահմանափակվեցին միայն քաղաքացիների ազատ տեղեաշարժը խոչընդոտելով:

Հարկ է նաև նշել, որ վաղը ԱԺ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները ժամը 12-ին, ԱԺ ում համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել:

Նախորդ հոդվածը‘Վաղը տեղի կունենա Քառյակի ներկայացուցիչների ասուլիսը’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններին միշտ է լարված ‘