‘
«Նոր ուժերի շարժում», «Բատկիվշչինա», «Հասարակական դիրքորոշում» կուսակցությունների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների դրոշներով մի քանի հազար մարդ հավաքվել են Կիևում Գերագույն ռադայի շենքի առաջ բողոքի զանգվածային ցույցի, փոխանցում է РИА Новости ի թղթակիցը:
Ակցիան կազմակերպել են ուկրաինական մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժումը»: Ցուցարարները պահանջում են չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրության մեջ:
ՆԳՆ-ի տվյալներով՝ ցույցի մասնակիցների թիվը մոտավորապես երկու հազար է: Ազգային ոստիկանության վարչության պետի հաղորդման համաձայն՝ կառավարական թաղամասում հերթապահում է առնվազն 3,5 հազար իրավապահ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘