‘Բողոքի ցույց Վանաձորում` ընդդեմ «պոլիտեխնիկի վերացման»’

959

Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները բողոքի երթ են կազմակերպել դեպի Լոռու մարզպետարան`  պահանջելով «չվերացնել պոլիտեխնիկը»: Lorinews.am-ի փոխանցմամբ,  ցուցարարները հայտնում են, որ իրենք պահանջում են, որ պոլիտեխնիկը շարունակի գործել..«Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրհն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները, ովքեր, սակայն չեն ցանկացել ներկայանալ:

Ցուցարարների հետ է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է հնարավորության դեպքում խնդրի շուրջ խոսել ՀՀ վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել է միավորել Վանաձորի Մանկավարժական եւ պոլիտեխնիկական բուհերը: 

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Կագավային փոխանակի Հենրիխ Մխիթարյանի հետ’