Բոյան Կրկիչը պաշտոն է ստացել «Բարսելոնայում»

128

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչը ղեկավար պաշտոն է ստացել կատալոնական ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանացին միացել է նոր մարզական տնօրեն Դեկուին՝ դառնալով թիմի համակարգող։ 33-ամյա Կրկիչի պարտականությունները կներառեն այլ թիմերում վարձավճարով հանդես եկող «Բարսելոնայի» խաղացողների մոնիտորինգը:

Բացի դրանից, նա պատասխանատվություն է կրելու ակումբային ակադեմիայի սաների հիմնական թիմ տեղափոխության հարցում։

Կրկիչը կատալոնական ակումբի սան է։ 33-ամյա արդեն նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 163 հանդիպում, դարձել 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Կատալոնացիների կազմում Բոյանը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն։ Այս տարվա մարտին նա հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

Նախորդ հոդվածըՎրաստան․ ՊՆ-ն կգաղտնազերծի փաստաթղթերը պետության հաշվին Սաակաշվիլիի թռիչքների մասին
Հաջորդ հոդվածըԱՄՆ ԶՈՒ-ն վերսկսել է հակաահաբեկչական գործողությունները Նիգերում