‘Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը նույնպես հեռացվել է աշխատանքից’

913

Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Եվրո-2016-ի ընտրական փուլում ցուցադրած վատ արդյունքների համար: Այս մասին տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ընտրական մրցաշարի 4 խաղերում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը կրել էր 2 պարտություն ու նույնքան խաղ էլ ավարտել ոչ-ոքի:

Ավելացնենք, որ Սուշիչը գլխավորել էր հավաքականը 2009 թվականին՝ պատմության մեջ առաջին անգամ թիմը դուրս բերելով Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Նախորդ հոդվածը‘Ընկերական հանդիպումներ. Սերբերը հաղթել են հույներին, կոլումբացիները՝ սլովենացիներին, այլ արդյունքներ (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘ Բրազիլիան հաղթել է Ավստրայի հավաքականին, Ռումինիան՝ Դանիային (տեսանյութ)’