‘Բոստոնի ողբերգության պատճառով հետաձգվել են մի շարք մարզական միջոցառումներ. Տեսանյութ’

1601

Լոնդոնի հանրահայտ մարաթոնը, որը պետք է կայանար ապրիլի 21-ին, կարող է հետաձգվել Բոստոնում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Վազքարշավի գործադիր տնօրեն Նիկ Բայտելի խոսքերով, բոլոր մարզիկներն ու երկրպագուները սգի մեջ են եւ ծանր են տանում տեղի ունեցածը: Մոտ օրերս Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը իրավիճակի գնահատականը կտա եւ որոշում կկայացվի մարաթոնի անցկացման հավանականության մասին: Լոնդոնի մարաթոնում, որը ամենամյա եւ անցկացվում է 1981 թվականից, սպասվում է 36 հազար վազորդի մասնակցություն, այդ թվում` օլիմպիական կրկնակի չեմպիոն Մոհամադ Ֆարահի:

Հիշեցնենք, որ Բոստոնի մարաթոնի ժամանակ եզրագծի մոտ երկու պայթյուն է եղել, որի պատճառով զոհվել է 3 եւ վիրավորվել 140 մարդ:

Բացի այդ, հետաձգվել է հոկեյի (NHL) առաջնության «Բոստոն»-«Օտավա» հանդիպումը, որը պետք է կայանար երեկ: Չի կայանա նաեւ բասկետբոլի NBA առաջնության «Բոստոն Սելթիկս»-«Ինդիանա Փեյսերս» հանդիպումը, որը նախատեսված էր այսօր: 

Նախորդ հոդվածը‘Չորեքշաբթի օրը կլրանա Կարեն Դեմիրճյանի 81-րդ տարեդարձը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը Հայաստանը կներկայացնի Հերմինե Նաղդալյանը’