‘Բոտուլիզմի ևս մեկ դեպք’

697

Նոյեմբերի 8-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել  Հայկավան գյուղի ևս մեկ բնակիչ` բոտուլիզմ ախտորոշմամբ: Հիվանդն անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է: Այս մասին iLur.am-ին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

            Շիրակի մարզի Հայկավան գյուղի 13 բնակիչ նոյեմբերի 3-ին օգտագործել են կարմիր պղպեղի պահածո: Ուտելուց երկու օր անց 3 հոգու մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները դիմել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից 1 հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներն անմիջապես ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

 

Նախորդ հոդվածը‘«Կարմիր Խաչ». Պետություններն իրենց իրական ցանկությունները քողարկում են «մարդասիրական եզրույթներով» ‘
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի սուպերմարկետներում չվաճառված սննդամթերքը կտրվի կարիքավորներին ‘