‘Բորդյուժա. ՀԱՊԿ խաղաղապահները կարող են գործողություն իրականացնել Ուկրաինայում’

821

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պատրաստ են ցանկացած բարդ գործողությունների, այդ թվում՝ դաշինքի անդամ երկրների տարածքից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայն Բորդյուժան, տեղեկացնում է РИА Новости-ն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խաղաղապահ ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Հավաքական անվտանգության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են անդամ երկրների ղեկավարները:  

«Կարելի է փաստել, որ խաղաղապահ ուժերը պատրաստ են մասնակցելու խաղաղապահ գործողությունների ցանկացած բարդ իրավիճակում, ինչը հաստատվել է Ղրղզստանում վերջերս կայացած համատեղ զորավարժությունների ժամանակ», — ասել է Բորդյուժան՝ պատասխանելով Ուկրաինայում ՀԱՊԿ զորքերի օգտագործման հավանականությանը վերաբերող հարցին:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույցը. Ուկրաինացի զինվորականները պատասխանատու են խաղաղ բնակիչների ապանությունների մի մասի համար’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ‘