Բորելը հացահատիկի գործարքի վերականգնման հնարավորություն չի տեսնում

46

Հացահատիկային գործարքին վերադառնալու հնարավորություն հիմա չկա։

Այսպիսի կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Նյու Յորքում մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ նա ժամանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի 78-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

«Թվում է՝ համաձայնության գալու ոչ մի հնարավորություն չկա»,-  պատասխանելով դրա վերաբերյալ հարցին՝ ասել է նա։

Ըստ Բորելի՝ ռուսաստանյան իշխանությունները «պայմաններ են առաջ քաշում, որոնք նախկինում էլ բանակցությունների սեղանին էին»։ Միաժամանակ, նրա կարծիքով՝ հացահատիկային գործարքի վերականգնումը «որոշ սահմանափակումներ կամ պատժամիջոցներ չեղարկելու» վերաբերյալ այդ պայմաններից կախված չէ, քանի որ, Բորելի համոզմամբ, Եվրամիության պատժամիջոցները «չեն ազդում պարենի և պարարտանյութերի արտահանման վրա»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈՒԵՖԱ-ի նախագահ. Ռուսաստանը կվերադառնա, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտվեն
Հաջորդ հոդվածըԸստ Էրդողանի` հակամարտությունն Ուկրաինայում երկար կտևի