Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդես է գալիս ոչ թե սոսկ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի օգտին, այլ բացաապես հօգուտ պաղեստինյան պետության ստեղծման և Իսրայելի հետ նրա գոյակցության։
Այդ մասին նա հայտարարել է ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո։
«Ես այլևս չեմ խոսի խաղաղ գործընթացի մասին, այլ միայն՝ երկու պետությունների հիմքի վրա որոշման։ Եվ ես հիմա լուրջ եմ խոսում»,- ասել է նա։
Բորելը նշել է, որ ներկայիս խորհրդակցությանը հրավիրել է Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարներին։
«Նախկինում երբեք մենք այսքան կարևոր հյուրեր չենք ունեցել այսքան դրամատիկ հանգամանքներում։ Բոլոր մասնակիցները, որոնք առնչվում են Գազայի իրավիճակին, ընդունել են հրավերը»,- հավելել է նա։