ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը պատրաստ է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցությունների նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Համապատասխան հայտարարությունը Եվրամիության դիվանագիտության ղեկավարն արել է ուրբաթ օրը El Pais թերթին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցությունների սեղանի մոտ նստել Ռուսաստանի առաջնորդի հետ, Բորելն ասել է․ «Կնստեի թեկուզ հենց վաղը»։
Փոխանցում է tass.ru-ն։