ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո նշել է, որ լարվածությունն աշխարհում մեծանում է, և դրա դեմ պայքարի հարցում միասնականություն չկա։
Այդ մասին նա հայտարարել է իր ամենշաբաթյա բլոգում։
«Այդ երեք օրերը Նյու Յորքում հաստատեցին այն հին ասացվածքը, թե ՄԱԿ-ը աշխարհում տիրող վիճակի գերազանց հայելի է։ Եթե նայենք Ուկրաինայի սահմաններից դուրս, ապա կտեսնենք, որ գլոբալ ճգնաժամերը կուտակվոմ են, բայց գլոբալ արձագանքը կա՛մ արգելափակվում է, կա՛մ համարժեք չէ։ Առաջնորդությունը և միասնականությունը բավարար չեն»,- գրել է նա՝ նշելով, որ Ուկրաինայի ճգնաժամը և լարվածությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում «պատռում են», այսպես կոչված կանոնների վրա հիմնված՝ աշխարհակարգի «գործվածքը»։
Ամփոփելով իր այցի արդյունքները՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է միջազգային խնդիրների լուծման հարցում Եվրամիության նշանակալի դերակատարումը։
«Շատ չեն այն ճգնաժամերը, որոնցում մենք ակտիվություն չենք դրսևորում, և ոչ մի ուրիշ գործընկեր ավելի պարբերական աջակցություն չի ցուցաբերում ՄԱԿ-ի աշխատանքին, որքան մենք»,- գրել է Բորելը։
Փոխանցում է tass.ru-ն։