Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Եվրոպան ստիպված է լինելու համագոյակցել Ռուսաստանի հետ, Le Journal du Dimanche-ի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Ռուսաստանը կշարունակի գոյություն ունենալ, և կարևոր է հստակ որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր ապրել նրա հետ։ Դա չափազանց դժվար կլինի, բայց մենք պետք է փոխգործակցենք ռուսների հետ այս մայրցամաքում․․․ Անհրաժեշտ է շարունակել խոսել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
Բորելը հավելել է, որ Ռուսաստանի հետ կապերի ուղիները բաց են, և հիշեցրել է ապրիլին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի այցը Մոսկվա, ինչպես նաև հունիսի սկզբին Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի այցը Սոչի։
Փոխանցում է ria.ru-ն։