Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ պետությունների տեսակետը չի գերակշռում Քսանի խմբի (G20) երկրների շրջանում։
Բորելի հայտարարությունը հրապարակվել է կիրակի օրը ԵՄ-ի կայքում։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտյան քվեարկության ընթացքում ռուսաստանյան ագրեսիան դատապարտել էին 140 պետություններ, և G20-ի ոչ մի անդամ, բացի հարձակվողից, հանդես չէր եկել այդ բանաձևի դեմ։ Իսկ, ահա, այն հարցի շուրջ, թե ինչ անել հետագայում, և պատերազմի հետևանքների մասին կարծիքները կտրուկ տարբերվում են։ «Մեծ յոթնյակը» և համախոհ երկրները միակամ են դատապարտման և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաև ռեժիմին պատասխանատվության կանչելու հարցում։ Սակայն մյուս երկրները, և մենք այսօր կարող ենք խոսել «Գլոբալ Հարավի» մեծամասնության մասին, հաճախ այլ տեսակետ ունեն»,- նշել է Բորելը:
Փոխանցում է tass.ru-ն։