Բորել․ ԵՄ-ն մտադիր է նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանը

151

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքներ կառուցել՝ շրջանցելով Ռուսաստանը։

Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայում։ Միևնույն ժամանակ՝ այդ տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել առևտրային և արտաքին քաղաքական հարաբերությունները՝ ԵՄ-ն դիտարկելով որպես ավելի հարմար գործընկեր։ ԵՄ-ն, իր հերթին, շահագրգռված է «օգտվելու այդ փոփոխություններից»։

«Մենք պետք է խորացնենք կապերն այդ տարածաշրջանում, օգտագործենք դրա հսկայական ներուժը, ինչը ներկայանում է էներգետիկ մատակարարումների, չափազանց կարևոր հունքի և նոր տրանսպորտային միջանցքների տեսքով, որոնք Ռուսաստանից կախում չունեն»,- իր բլոգում գրել է եվրոպացի դիվանագետը։ Մասնավորապես, խոսքը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, ինչը քննարկվել է Բորելի՝ վերջերս Ղազախստան կատարած այցի ընթացքում։

Բորելը նշել է, որ ԵՄ-ն արդեն իսկ Կենտրոնական Ասիայի առևտրային և ներդրումային գլխավոր գործընկերներից մեկն է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչը՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համարում է ԱՄՆ-ի խամաճիկը