Բորել․ ԵՄ-ն մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ

309

Եվրամիությունը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ, և Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» տրվող հիմնական  պատասխանը շարունակում են լինել պատժամիջոցները, որոնց արդյունավետությունը աստիճանաբար կմեծանա։

Նման պնդմամբ է հանդես եկել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝  Ուկրաինայում «հատուկ գործողությանը» բախվելով՝ «մենք սկսեցինք մտադրություններից անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխան տալ։ Քանի որ մենք չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, այդ պատասխանի հիմքում այժմ տնտեսական պատժամիջոցներն են, որոնք արդեն սկսել են ազդեցություն գործել, և առաջիկա ամիսներին այդ ազդեցությունը կմեծանա», պնդում է Բորելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիլանի «Ինտերի» մրցակիցները նախապատրաստական փուլում
Հաջորդ հոդվածըԽարկովի մարզում հայտարարել են Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին