Բորել․ ԵՄ-ն պատրաստ է ընդունել Վրաստանին, սակայն «թեկնածուի կարգավիճակը պետք է վաստակել»

128

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այցելել է Թբիլիսի, որպեսզի գնահատի Վրաստանի ընթացքը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։

Բրյուսելը կարծում է, որ Վրաստանն այդ գործընթացում ետ է մնում Մոլդովայից և Ուկրաինայից։

ԵՄ դռները բաց են Վրաստանի առաջ, սակայն թեկնածուի կարգավիճակը պետք է վաստակել։ Այսպես է կարծում Ժոզեպ Բորելը, որն առաջին անգամ պաշտոնապես այցելել է Վրաստան։ Նա մտադիր է հանդիպել երկրի ղեկավարության հետ և գնահատել առաջընթացը 12 կետերով՝ այն բարեփոխումներով, որոնք անհրաժեշտ են վրացական իշխանական մարմինների և ինստիտուտների «եվրոպականացման» համար։

Առայժմ, Բորելի խոսքով, «բավական շատ աշխատանք է հարկավար կատարել»։

«Թեկնածուի կարգավիճակն այն չէ, որ երկրները դրա իրավունքն ունեն։ Այն հարկավոր է վաստակել։ Այն հարկավոր է վաստակել լուրջ բարեփոխումներով և հավատարմությամբ Եվրամիության արժեքներին։ Եվ, ճիշտն ասած, դեռ անելու շատ բան կա»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՉեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարը կանխատեսում է Ուկրաինայի փլուզումը
Հաջորդ հոդվածը10 բուժառուներ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ