Բորել․ Ուկրաինայի դեմ միջուկային գրոհը հուժկու ռազմական պատասխան կստանա

424

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ միջուկային գրոհը կարժանանա  Արևմուտքի ոչ միջուկային, բայց հուժկու ռազմական պատասխանին։

«Առկա է միջուկայի սպառնալիք։ Պուտինն ասում է, որ բլեֆ չի անում։ Նա չի կարող թույլ տալ բլեֆ անել։ Պետք է հստակ լինի, որ նրանք, ովքեր պաշտպանում են Ուկրաինային՝ ԵՄ-ն, նրա անդամ պետությունները, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, նույնպես բլեֆ չեն անում։ Ուկրաինայի դեմ ցանկացած միջուկային գրոհ պատասխան կստանա, ոչ միջուկային պատասխան, սակայն հուժկու ռազմական պատասխան»,- հայտարարել է Բորելը  բելգիական Բրյուգեում Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի բացման ժամանակ իր ելույթի ընթացքում։ Բորելը հավելել է, որ նման պատասխանը «կոչնչացնի» ռուսաստանյան բանակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան ծաղրել է Նաուսեդայի՝ «Լիտվայի և ԳԴՀ-ի միջև ամուսնական պայմանագրի» մասին ասածը
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվեց «Ժալգիրիսին»