Բորել․ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն

64

ԵՄ երկրները հնարավորինս արագ նոր պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ Դոնբասում, Զապորոժյան և Խերսոնի մարզերում նախատեսված հանրաքվեների պատճառով, Բրյուսելը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Այդ մասին չորեշաբթի, միության ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Լրացուցիչ սահմանափակող միջոցներ Ռուսաստանի դեմ կսահմանվեն անհապաղ, որքան հնարավոր է՝ արագ, մեր գործընկերների հետ համակարգելով։ ․․․Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ նրան այնքան ռազմական տեխնիկա մատակարարելով, որքան կպահանջվի»,- հայտարարել է Բորելը։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կլինեն ինչպես անհատական, այնպես էլ ըստ ոլորտների, ասել է նա։

Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեները ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում նախատեսված են սեպտեմբերի 23-27-ը։ Սեպտեմբերի 20-ին հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ իրենց պլանների մասին հայտարարել են նաև Խերսոնի և Զապորոժյան մարզերի իշխանությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստան․ Թեկնածուների առաջադրումը կսկսվի սեպտեմբերի 23-ին
Հաջորդ հոդվածըԹուրքիան ուզում է ԱՄՆ-ից գազ գնել ավելի շահավետ պայմաններով