Բորել․ ՌԴ-ի կախումը Արևմուտքի տեխնոլոգիաներից վեց անգամ ավելի է, քան Չինաստանից

423

Ռուսաստանի կախվածությունը Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի տեխնոլոգիաներից վեց անգամ ավելի է, քան Չինաստանի տեխնոլոգիաներից, ուստի սահմանված պատժամիջոցների պայմաններում  չինական այլընտրանքային արտադրանքը չի կարող ծածկել ռւսաստանյան տնտեսության պահանջմունքը։

Նման պնդում է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Կարող են հարցնել՝ իսկապե՞ս այդ պատժամիջոցներն ազդում են ռուսաստանյան տնտեսության վրա։ Պատասխանը հստակ է՝ այո։ Ռուսաստանը շատ հումք է արտահանում, բայց ստիպված է ներմուծել շատ ապրանքներ, որ ինքը չի արտադրում։  Ինչ վերաբերում է առաջատար տեխնոլոգիաներին, ապա Ռուսաստանը 45 %-ով  կախված է Եվրոպայից, և 21 %-ով՝ ԱՄՆ-ից։ Չինաստանի դեպքում այդ ցուցիչը կազմում է ընդամենը 11 %»,- նշել է նա։

Փոխանցում է tass-ը։

Նախորդ հոդվածըԼավրով․ Արևմուտքը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը
Հաջորդ հոդվածը«Քյոլնը» 4 տարվա պայմանագիր կնքեց Սարգիս Ադամյանի հետ