Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրացական տարբերակն ընդունելը Վրաստանի և նրա ժողովրդի համար դեպքերի վատ զարգացում է նշանակում և հակասում է Եվրամիություն մտնելու՝ Թբիլիսիի ցանկությանը։
Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի։
Բորելը նաև կոչ է արել «հարգել վրաց քաղաքացիների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքը»։
Բորելի կարծիքով՝ «օրենքն իր ներկայիս տեսքով սպառնում է սառեցնող ազդեցություն գործել քաղաքացիական հասարակության և մեդիա-կազմակերպությունների վրա՝ բազմաթիվ վրացիների համար բացասական հետևանքներով»։ Նա նախազգուշացրել է, որ օրենքի իրականացումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով»։
Փոխանցում է tass.ru-ն։