‘Բորիս Գրիզլովը կգլխավորի Росатом-ի վերահսկիչ խորհուրդը’

641

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Единая Россия կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովին  Росатом պետական կազմակերպության վերահսկիչ խորհրդի ղեկավարի պաշտոնին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Նոր պաշտոնում Գրիզլովը կփոխարինի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, հայտնում է Interfax գործակալությունը:

Վերահսկիչ խորհուրդը  Росатом-ի գերագույն մարմինն է, որը հաստատում է կազմակերպության ռազմավարությունը: Խորհուրդը բաղկացած է 8 անդամներից, որոնց թվում են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նախագահի օգնական Յուրի Տրուտնևը և Росатом-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:

Նախորդ հոդվածը‘Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 3 միլոն դրամի վնաս’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիզը շարունակում է հիացնել’