‘
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքում անդրադարձել է Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցին:
«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի մասին Հայաստանի ԶԼՄ-֊ների որոշ հրապարակումների վերաբերյալ.
1. Թեեւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հանձնակատար Յոհանես Հանը չի երաշխավորել, որ ԵՄ֊-Հայաստան նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի ԱլԳ նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, բայց նա չի ասել, որ ստորագրումը կարող է հետաձգվել:
2. Չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ԵՄ կողմից ֆինանսավորման որոշում չի կայացվել, դրա վերաբերյալ ընդամենը առաջարկություն կա համաժողովի հրչակագրում»:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հղում անելով Հայաստանի Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, հետաձգվի:
‘