Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքում գրել է.
«Եթե ճիշտ է, որ ՀՀ առաջին նախագահի առանձնատունը հոսանքազրկված էր «տասնյակ ժամերով», դա լրջագույն խնդիր է, անգամ անկախ նրանից, միտումնավոր է դա արվել, թե ոչ։ ՀՀ օրենքով, իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտած նախագահները հատուկ պահպանության ներքո գտնվող անձինք են, ինչը նշանակում է, որ պետության կողմից նրանց տրամադրվող կացարանը՝ հատուկ պահպանվող օբյեկտ է, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ պահպանությունը իրականացվում է էլեկտրական հոսանքով ապահովման հուսալի համակարգի միջոցով։ Այդ օբյեկտի հոսանքազրկումը, այն էլ տեւական ժամանակով, չի կարող բացատրվել ոչ մի վթարով։ Կասկած չունեմ, որ տվյալ դեպքում կրկին պետության կողմից տրամադրված թիկնապահները հետեւողականորեն ահազանգում էին առաջացած խնդրի մասին, եւ դրա լուծումը պետք է գտնվեր հաշված րոպեների ընթացքում։ Էլ չեմ ասում, որ կացարանը պետք է ապահովված լիներ էլեկտրամատակարարման պահուստային տարբերակով։ Նման դեպքերում ասում են, սա է ամենը, ինչ պետք է իմանալ անվտանգության ոլորտում պետական կառավարման որակի մասին»։
