Իրազեկ աղբյուրներից BBC-ին հայտնի է դարձել, որ անցյալ տարվա աշնանը Բրիտանիայում հերթական լոքդաունը մտցնելու հնարավորության վերաբերյալ բուռն քննարկումների ընթացքում վարչապետ Բորիս Ջոնասոնը հանդես է եկել դրա դեմ և, իբր, նետել է՝ « ավելի լավ է՝ հազարավոր դիակների կույտեր աճեն»։
Այդ մասին առաջինը հաղորդել է Daily Mail-ը, ապա դա հաստատել է հեռուստամեկնաբան Ռոբերտ Փեսթոնը, որի երկու աղբյուրները պնդել են, որ անձամբ լսել են Ջոնսոնի ասածը։ Փեսթոնի ասելով՝ ընդհանրապես՝ դա շատերը կարող էին լսել, որովհետև աշխատասենյակի դռները, որտեղ ընթանում էին քննարկումները, բաց են եղել։
Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը հայտարարել է, թե ինքը ցնցվել է Ջոնսոնի ասածից։
Վարչապետը հերքում է, թե նման բան է ասել։ Նա պնդել է, որ լոքդաունները շատ հաջող են աշխատում։
Փոխանցում է BBC-ն։
