‘
Լոնդոնի նախկին քաղաքապետ և Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ներողություն խնդրել իսլամական հագուստ կրող կանանց վերաբերյալ իր կատակի համար, թեև Պահպանողական կուսակցության նախագահը նրանից պահանջել է դա անել:
Ջոնսոնը քննադատության տարափի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել է, որ գլուխն ու դեմքը ծածկող հագուստ կրող մուսուլմանուհիները «նման են փոստարկղերի», և նրանց համեմատել է բանկ թալանողների հետ:
Քննադատները Ջոնսոնի արտահայտությունները վիրավորական ու սադրիչ են անվանել: Մինչդեռ Ջոնսոնին մոտ աղբյուրը BBC-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ ԱԳՆ նախկին ղեկավարը պարզապես իր կարծիքն է հայտնել բարդ թեմայի շուրջ, և նրան դրա համար քննադատելը «պարզապես անհեթեթություն է»: «Մենք չպետք է թակարդում հայտնվենք՝ հրաժարվելով քննարկել բարդ թեմաները,- ասել է աղբյուրը:- Մենք պետք է խոսենք դրանց մասին: Եթե մենք չպաշտպանենք լիբերալ արժեքները, ապա պարզապես պիտի պար գանք ռեակցիոներների ու ծայրահեղականների դուդուկի տակ»:
Իր հոդվածում Ջոնսոնը դեմ է հանդես եկել դեմքը ծածկող հագուստի օրենսդրական արգելքին, բայց նաև հայտարարել է, որ դրանք «հիմար տեսք ունեն»:
Փոխանցում է BBC-ն:
‘