‘Բորոդայ. Իմաստ չուներ Կիևի հետ զինադադարը պահպանել’

686

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, թե պաշտոնական Կիևի կողմից ոչ մի կրակի դադարեցում էլ չի եղել:

Երեքշաբթի «Комсомольская правда»-ի կայքում հրապարակված հարցազրույցում  Բորոդայը պնդել է, որ իրենց մոտ են ուղարկել «ինչ-որ կոնտակտային խմբի», որն, իբր, ոչ մի լիազորություն չի ունեցել:

Երեքշաբթի «սովորական» «պատերազմական» օր էր, տեղեկացրել է նա: Անջատականների առաջնորդի խոսքով՝ Դոնեցկի արվարձաններում մարտեր են ընթացել զրահատեխնիկայի և հրետանու գործադրմամբ, երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ: Նման պայմաններում զինադադարը պահպանելն անիմաստ է, համարում է Բորոդայը: «Մեզ միայն մնում է շարունակել պայքարը»,- հայտարարել է նա:

Բորոդայը համոզված է, որ Կուչմայի առաջարկությունն արվել է միջազգային հանրության աչքերը փակելու և մինչև հունիսի 27-ը կրակի դադարեցման պատրանք ստեղծելու նպատակով, երբ նախատեսված է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Բորոդայը համոզված է, որ հակառակորդը նախապատրաստվում է գրոհելու Դոնեցկը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Պոռոշենկոն կարող է ժամկետից շուտ չեղյալ հայտարարել զինադադարը’
Հաջորդ հոդվածը‘Հանցագործը մոռացել է հանցանքի վայրում դուրս գալ Facebook-ից’