‘
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն, ամենայն հավանականությամբ, կդառնա թիմի նոր ավագը, տեղեկացնում է Bundesliga Spotlight-ը: Դորտմունդցիների նախորդ ավագը Մաթս Հումելսն էր, ով այս ամռանը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:
Ռոյսը «Բորուիսայի» սանն է, սակայն կարիերան սկսել է «Ռոտ-Վայսեում», իսկ հարազատ ակումբ է վերադարձել 2012 թվականին: Ընդհանուր առմամբ նա երեք մրցաշրջանում թիմում 151 հանդիպում է անցկացրել՝ ակումբին օգնելով 2 անգամ նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը եւ 2012/13 մրցաշրջանում հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
‘