‘«Բորուսիայի» երկրպագուները խոշոր ծեծկռտուք են սարքել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման տոմսերի համար’

1258

Դորտմունդում վաճառել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բորուսիա»-«Ռեալ» հանդիպման վերջին տոմսերը, հաղորդում է Bild-ը:

Երկրպագուները դեռ կիրակի օրը սկսել են վրաններ խփել կրպակների մոտ, որպեսզի կարողանան օպերատիվ կերպով ձեռք բերել բաղձալի տոմսերը: Երկուշաբթի օրը տոմսերը նախ վաճառել են աբոնեմենտների տերերին, որից հետո մնացած տոմսերը ազատ վաճառքի են հանել:

Իրավիճակը խիստ սրվել է, քանի որ «Բորուսիայի» «Սիգնալ Իդունա պարկ» մարզադաշտը Բունդեսլիգայում տեղավորում է 80 645 հանդիսական, իսկ Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ` 65 829: Պատճառն այն է, որ միջազգային խաղերում արգելված է առանց նստելատեղի տրիբունաները:

Այդ իսկ պատճառով մնացած տոմսերի համար երկրպագուների միջեւ խոշոր ծեծկռտուք է սկսվել, որը դադարեցնելու համար ոստիկանության մեծ ուժեր են միջամտել:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին:  

Նախորդ հոդվածը‘2 բնակարան Կենտրոնում, 1 բնակելի տուն Ծաղկաձորում, հողամաս, շինություն. Սերժ Սարգսյանի փեսայի եղբոր հայտարարագիրը’
Հաջորդ հոդվածը’25-ամյա աղջիկն ընկել էր ջրանցքը’