‘ «Բորուսիայի» տնօրեն. Պետք չէ Մխիթարյանի գործակալի ամեն ասածը համարել ճշմարտություն’

1114

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է գերմանական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունները, թե Թուրինի «Յուվենտուսն» ամռանը դարձյալ կփորձի գնել հայ ֆուտբոլիստին։

«Չի կարելի Մխիթարյանի գործակալի ամեն ասածը համարել ճշմարտություն։ Դա Ռայոլայի աշխատելաոճն է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է  tuttօmercatօweb.cօm-ը:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Թուրինի «Յուվենտուսը» ցանկացել է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին։

Նախորդ հոդվածը‘Ռեյկյավիկ. Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթանակներ են գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալի» հարձակվողին սպառնացել են’