‘
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է շռայլորեն պարգեւատրել թիմի ֆուտբոլիստներին, եթե նրանք դուրս գան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ, հայտնում է Bild-ը:
Գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ եթե թիմը այսօր «Մալագայի» հետ պատասխան խաղում (առաջին խաղն ավարտվել է 0:0) հաջողության հասնի, ապա կստանա 2 միլիոն եվրո պարգեւավճար, որը հավասար կբաժանվի ֆուտբոլիստների միջեւ:
Նշենք, որ «Բորուսիա»-«Մալագա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպման բացահայտ ֆավորիտ է համարվում «Բորուսիան», որի հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.4 գործակցով, ոչ ոքին՝ 4.5, իսկ «Մալագայի» հաղթանակը 7.5:
‘