‘«Բորուսիայում» հոգեբանի օգնության կարիք ունեցող խաղացողներից են Մխիթարյանն ու Իմոբիլեն’

771

Sport-express-ն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» խնդիրներին և ընթացիկ մրցաշրջանում լիարժեք հանդես չեկող ֆուտբոլիստներին:

«Այժմ հոգեբանի օգնության կարիք ունեցող ֆուտբոլիստներից են «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը և Չիրո Իմոբիլեն: Մխիթարյանի վերաբերյալ լուրերը հիմնականում հնարավոր տեղափոխության մասին է, իսկ Իմոբիլեն խոսում է Գերմանիայում չհարմարվելու մասին:

Սակայն Յուրգեն Կլոպը շատ է գնահատում Մխիթարյանին և նրան վստահեց «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում: Ընդհանուր առմամբ, Մխիթարյանն արդարացրեց, թեեւ կարող էր ավելին: Մեկնարկային կազմում տեղ ստացավ նաև Իմոբիլեն՝ հավանաբար դեպրեսիվ վիճակից դուրս բերելու համար»,- գրում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած առաջին խաղում «Բորուսիան» պարտվել է 1:2 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ատլետիկոն» չի շարունակի գովազդել Ադրբեջանը’
Հաջորդ հոդվածը‘Գաել Անդոնյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում’