‘«Բորուսիան» այս անգամ պարտվեց «Այնթրախտին» (տեսանյութ)’

1224

Բունդեսլիգայի 13-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը արտագնա խաղում պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին»: «Կոմերցբանկ-Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը դաշտի տերերը բավականին արագ բացեցին. 5-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Մայերը: Դորտմունդցիների` հաշվի հավասարությունը վերականգնելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան, իսկ «Այնթրախտը» ևս մեկ գոլ խփեց երկրորդ կեսում. 78-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Հարիս Սեֆերովիչը: 

Այս հանդիպումից հետո «Այնթրախտն» ունի 18 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» մնաց 11 միավորով` վերջին` 18-րդ հորիզոնականում: 

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպերներից:

 

ԱՅՆՏՐԱԽՏԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Ալեքսանդեր Մեյեր 5՛, 2-0՝ Հարիս Սեֆերովիչ 78՛

 

ԱՅՆՏՐԱԽՏ. 30.Ֆելիքս Վիդվալդ, 4.Մարկո Ռուս, 6.Բաստիան Օչիպկա, 22.Տիմոթի Չանդլեր, 23.Անդերսոն, 8.Տակասի Ինույի (27.Ալեքսանդր Իգնյովսկի, 90), 14.Ալեքսանդեր Մեյեր, 16.Շտեֆան Այգներ (28.Սոնի Կիտել, 90), 20.Մակոտո Հասեբե, 21.Մարկ Շտենդերա (13.Մարտին Լանիգ, 63), 9.Հարիս Սեֆերովիչ

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 19.Կեվին Գրոսկրոյց, 26.Լուկաշ Պիշչեկ (20.Ադրիան Ռամոս, 38), 28.Մաթիաս Հինտեր, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել (8.Իլկայ Գյունդոգան, 74), 6.Սվեն Բենդեր, 7.Սինձի Կագավա (14.Միլոշ Յոյիչ, 74), 10.Հենրիխ Մխիթարյան, 17.Պյեր Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Շտեֆան Այգներ 66՛ (Ա), Մարտին Լանիգ 85՛ (Ա), Մաթիաս Հինտեր 77՛ (Բ), Կեվին Գրոսկրոյց 82՛ (Բ)
Մրցավար՝ Պետեր Գեգելման (Գերմանիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

11 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (6)

15

ՏՈՒԳԱՆՔ

21

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘Ձյան և ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել’
Հաջորդ հոդվածը‘Գեղամյանը ողջունում է Փաշինյանի նախաձեռնությունը’