‘
Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» սկզբունքային համաձայնության են հասել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերի հարցով: 24-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու համար Թոմաս Տուխելի գլխավորած թիմը կվճարի 23 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com -ը:
Անցած մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է ակումբային 14 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: Transfermarkt.de-ն խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
‘