‘«Բորուսիան» կանցկացնի արտահերթ նիստ’

638

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարները կանցկացնեն արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն թիմի ճգնաժամային վիճակը, տեղեկացնում է Sportal.de-ն: Գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ պետք է մշակեն հակաճգնաժամային ծրագիր: Նիստի ընթացքում չի քննարկվի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին պաշտոնանկ անելու հարցը:

«Յուրգեն Կլոպը չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից և կշարունակենք աշխատել միասին: Ավելի վաղ բոլորն աստվածացնում էին նրան, իսկ այժմ պահանջում Կլոպի հրաժարականը: Ակումբի ղեկավարները վստահում են մարզիչին: Կփորձենք մշակել հակաճգնաժամային ծրագիր»,- ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ.«Շվեդիայում լավագույն մարզիկների ցուցակում զբաղեցնում եմ և առաջին, և երկրորդ, և երրորդ, և չորրորդ, և հինգերորդ տեղերը»’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց’