‘ «Բորուսիան» կրկին իրեն լավ դրսևորեց Չեմպիոնների լիգայում և գործնականում դուրս եկավ հաջորդ փուլ, «Արսենալը» չկարողացավ հաղթել «Անդերլեխտին» (տեսանյութեր)’

970

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ ապահովեց 1/8 եզրափակչի ուղեգիրը։

Ազգային առաջնությունում անհաջող հանդես եկող ակումբը Դորտմունդում հյուրընկալեց թուրքական «Գալաթասարային» և տարավ հերթական տպավորիչ ու համոզիչ հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ 

Նախ 39-րդ րոպեին Ռոյսն առաջ մղեց տանտերերին՝ հնարավորություն տալով ընդմիջման գնալ հաշվի մեջ առավելությամբ։ 54-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց. գոլի հեղինակ դարձավ Սոկրատիս Պապաստատոպուլոսը։

Տասնհինգ րոպե անց թուրքական ակումբի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն մինչև խաղավարտը ստիպված եղան ևս երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից, իսկ գոլերը խփեցին Իմոբիլեն ու Կայան (ինքնագոլ)։

«Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ խմբում։

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

4-1 (1-0)

MC

 

1-0՝ Մարկո Ռոյս 39՛, 2-0՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս 56՛, 2-1՝ Հական Բալթա 70՛, 3-1՝ Չիրո Իմոբիլե 74՛, 4-1՝ Սեմիհ Կայա 86՛ (ինք)

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 37.Էրիկ Դուրմ, 5.Սեբաստյան Կել, 6.Սվեն Բենդեր (20.Ադրիան Ռամոս, 85), 7.Սինձի Կագավա (8.Իլկայ Գյունդոգան, 63), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (9.Չիրո Իմոբիլե, 71), 17.Պյեր Օբամեյանգ

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 21.Օրելյեն Շեդջու, 22.Հական Բալթա, 26.Սեմիհ Կայա, 77.Թարիկ Չամդալ, 3.Ֆելիպե Մելո, 4.Համիտ Ալթինթոպ (23.Յասին Օզտեկին, 82), 6.Բլերիմ Ջեմաիլի, 8.Սելջուկ Ինան, 10.Ուեսլի Սնայդեր, 9.Յումուտ Բուլութ (17.Յիլմազ Բուրակ, 85)

 

Զգուշացում՝ Սելջուկ Ինան 45՛ (Գ), Հական Բալթա 64՛ (Գ), Բլերիմ Ջեմաիլի 90՛ (Գ)
Մրցավար՝ Պավել Կրալովեց (Չեխիա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

5 (2)

11

ՏՈՒԳԱՆՔ

8

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

Խմբի մյուս խաղում հոլանդական «Անդերլեխտը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց Լոնդոնի «Արսենալի» հետ։

«Զինագործները» արագորեն տիրեցին նախաձեռնությանն ու 58-րդ րոպեին հաղթում էին 3:0 հաշվով, սակայն «Անդերլեխտը» չդադարեցրեց պայքարն ու հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը։

«Արսենալ» — «Անդերլեխտ»՝ 3:3

Գոլերը՝ Արտետա 25 Սանչես 29 Չեմբերլեն 58 — Վանդեն Բորե 61, 72 Միտրովիչ 90

D խմբի մրցաշարային աղյուսակը 4 տուրերից հետո ունի այս տեսքը.

1.Դորտմունդի «Բորուսիա» — 12 (միավոր)

2.«Արսենալ» — 7

3.«Անդերլեխտ» — 2

4.«Գալաթասարայ» — 1

Նախորդ հոդվածը‘«Ռեալն» ապահովեց 1/8 եզրափակչի ուղեգիրը, «Բազելը» ջախջախեց «Լուդոգորեցին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» և «Յուվենտուսը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)’