‘
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է դիտարկել իր առաջատար պաշտպան Մատս Հումելսին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Սակայն դորտմունդցիները 26-ամյա ֆուտբոլիստից կբաժանվեն, եթե «կարմիր սատանաները» վերջինիս համար վճարեն ոչ պակաս, քան 50 միլիոն եվրո: Հումելսի ծառայույթուններով հետաքրքրված է հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Հիշեցնենք, որ պաշտպանը «Բորուսիայում» հանդես է գալիս 2009 թվականից: Ակումբի կազմում նա 250 հանդիպում է անցկացրել, խփել է 21 գնդակ եւ 12 գոլային փոխանցում է կատարել: Նշենք, որ Հումելսը «Բավարիայի» սանն է:
‘