‘
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է բաժանվել հարձակվող Չիրո Իմոբիլեից; Այս մասին տեղեկացնում է Bild-ը: Դորտմունդյան ակումբի հետ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին, սակայն ակումբը կարող է նրան վաճառել 15 միլիոն եվրոյով:
Ավելի վաղ նշվում էր, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Նապոլին»: Կարմրասևերը նրա համար պատրաստ են 17,5 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն Գերմանիայի առաջնությունում 17 հանդիպման է մասնակցել և 3 գոլի հեղինակ է դարձել: Նախքան «Բորուսիա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Տորինոյում», «Յուվենտուսում» և «Ջենոայում»:
‘