‘
Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին նոր պայմանագիր է առաջարկում, որն ուժի մեջ է լինելու մինչեւ 2019 թվականը, տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:
Եթե Գյունդողանն ընդունի առաջարկությունն, ապա տարեկան 6,5 միլիոն եվրո կստանա: Եթե խաղացողը մերժի դորտմունդցիներին, ապա նրանք ստիպված կլինեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին դիտարկել Գյունդողանին վաճառելու տարբերակը:
‘