‘«Բորուսիան» պարտվում է, «Բավարիան»՝ հաղթում’

697

Գերմանաիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում, կամ պարզապես Ռուրի դերբիում Գելզենկիրխենի «Շալկեն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:

Այս խաղը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում այլեւս մեծ նպատակներ չի դնում եւ իր բոլոր ուժերը նետել է Չեմպիոնների լիգա, որտեղ արդեն դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Հետաքրքիր եւ դրամատիկ պայքարում անցավ մրցաշարի առաջատարի՝ Մյունխենի «Բավարիայի» հանդիպումը տանը «Ֆորտունայի» հետ: Սեփական հարկի տակ մյունխենցիները երկու անգամհաշվի մեջ պարտվում էին, սակայն ի վերջո կարողացան կամային հաղթանակ տանել՝ 3:2:

Այս տուրից հետո «Բավարիան» արդեն 20 միավորի հասցրեց տարբերությունը 2-րդ տեղում ընթացող «Բորուսիայի» նկատմամբ:

Գերմանիայի առաջնություն. 25-րդ տուր

«Շալկե» — «Բորուսիա Դ.»` 2:1

Յուլիան Դրաքսլեր, 12, Կլաս-Յան Հունտելար, 35 – Ռոբերտ Լեւանդովսկի, 59

«Բավարիա» — «Ֆորտունա»` 3:2

Թոմաս Մյուլեր, 45, Ֆրանկ Ռիբերի, 74, Ժերոմ Բոատենգ, 86 – Մատիաս Բոլի, 16, Անդրեաս Լամբերց, 71

Նախորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Բեյլը կարող է խաղալ եւ «Բարսելոնայում», եւ «Ռեալում»’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրությունների օրը’