‘
Հոկտեմբերի 22-ին D խմբում տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումները: Այս խմբում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Գալաթասարային», իսկ Լոնդոնի «Արսենալը» արտագնա հանդիպում անցկացրեց «Անդերլեխտի» հետ:
Գերմանացիները հանդիպումն սկսեցին շատ ակտիվ, և որպես արդյունք արագ գոլ խփեցին. 6-րդ րոպեին Պիեր—Էմերիկ Оբամեյանգը գրավեց թուրքերի դարպասը: 18-րդ րոպեին այս ֆուտբոլիստը կրկնապատկեց հաշիվը՝ ձևակերպելով դուբլ: Շուտով Ռոյսը հաշիվը խոշորացրեց:
Ընդմիջումից հետո թեև խաղը դարձավ ավելի հանգիստ, այնուհանդերձ 83-րդ րոպեին հաջողվեց աչքի ընկնել Անդրիան Ռամոսին:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և իր մասնակցությունն է ունեցավ «Բորուսիայի» խփած առաջին երկու գոլերում:
ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ – ԲՈՐՈՒՍԻԱ Դ. |
0-4 (0-3) |
0-1՝ Պյեր Օբամեյանգ 6՛, 0-2՝ Պյեր Օբամեյանգ 18՛, 0-3՝ Մարկո Ռոյս 41՛, 0-4՝ Ադրիան Ռամոս 83՛ |
ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 13.Ալեքս Տելես (23.Յասին Օզտեկին, 62), 21.Օրելյեն Շեդջու, 26.Սեմիհ Կայա, 77.Թարիկ Չամդալ, 3.Ֆելիպե Մելո, 4.Համիտ Ալթինթոպ (6.Բլերիմ Ջեմաիլի, 61), 8.Սելջուկ Ինան, 10.Ուեսլի Սնայդեր, 17.Յիլմազ Բուրակ, 19.Գորան Պանդեվ (52.Էմրե Չոլակ, 78) |
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս (8.Իլկայ Գյունդոգան, 69), 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 5.Սեբաստյան Կել, 6.Սվեն Բենդեր (28.Մաթիաս Հինտեր, 55), 7.Սինձի Կագավա (20.Ադրիան Ռամոս, 82), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 17.Պյեր Օբամեյանգ |
Զգուշացում՝ Ուեսլի Սնայդեր 25՛ (Գ), Սեմիհ Կայա 68՛ (Գ) |
57 |
ԳՆԴԱԿԻ % |
43 |
9 (1) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
15 (10) |
3 |
ՏՈՒԳԱՆՔ |
11 |
7 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
5 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
Այս հանդիպման մեծ մասում «Արսենալը» փորձում էր գոլ խփել բելգիացների դարպասը, սակայն 71-րդ րոպեին ինքը գոլ բաց թողեց, որի հեղինակը դարձավ Էնդի Նահարը: Իհարկե, կանոնիրները չհանձնվեցին, և խաղի հիմնական ժամանակից մեկ րոպե առաջԿարին Գիբզը հավասարացրեց հաշիվը, իսկ դրանից ընդամենը 2 րոպե անց Լուկաշ Պոդոլսկին դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը:
ԱՆԴԵՐԼԵԽՏ – ԱՐՍԵՆԱԼ |
1-2 (0-0) |
1-0՝ Էնդի Նաջար 71՛, 1-1՝ Կիրան Գիբս 89՛, 1-2՝ Լուկաս Պոդոլսկի 90՛ |
ԱՆԴԵՐԼԵԽՏ. 1.Սիլվիո Պրոտո, 3.Օլիվյե Դեշախտ, 22.Շանսել Մբեմբա, 39.Էնտոնի Վանդեն Բորե, 7.Էնդի Նաջար, 10.Դենիս Պրատ (32.Լենդեր Դենդոնկեր, 88), 16.Ստիվեն Դեֆուր, 20.Իբրահիմա Կոնտե, 31.Յուրի Տյելեման, 15.Գո Բի Սիրյակ (9.Մաթիաս Սուարես, 83), 18.Ֆրանկ Աչիմպոնգ |
ԱՐՍԵՆԱԼ. 26.Դամյան Մարտինես, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 18.Նաչո Մոնրեալ, 21.Կալում Չեմբերս, 10.Ջեկ Ուիլշեր (9.Լուկաս Պոդոլսկի, 84), 16.Աարոն Ռեմսի, 19.Սանտի Կասորլա, 20.Մատյե Ֆլամինի (15.Ալեքս Չեմբերլեն, 75), 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (28.Ջոել Քեմբել, 75) |
Զգուշացում՝ Օլիվյե Դեշախտ 80՛ (Ա), Նաչո Մոնրեալ 8՛ (Ա), Դանի Ուելբեք 66՛ (Ա) |
42 |
ԳՆԴԱԿԻ % |
58 |
14 (3) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
12 (4) |
15 |
ՏՈՒԳԱՆՔ |
12 |
6 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
3 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
0 |
‘